18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի հետ բանակցություններում միշտ սատարելու եմ իմ երկրի վարչապետին. Շարմազանով (տեսանյութ)

«Թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԼՂ համակարտության վերաբերյալ, չի բխում ՀՀԿ դիրքորոշումից, բայց ցանկացած բանակցություններում ես աղոթելու եմ նրա հաջողության համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չի, բայց ցանկացած բանակցություններում ես նրա մեջքին կանգնած եմ, որովհետև ինքը իմ պետության վարչապետն է։

Թող Ալիևն էլ , Էրդողանն էլ իմանան։ Իմ երկրի վարչապետի հետ ես խորը գաղափարական և քաղաքական տարաձայնություններ ունեմ, բայց ես իր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ աղոթելու եմ, որ ինքը հաջողի», – նշեց Շարմազանովը։ Նա ընդգծեց, որ եթե Փաշինյանը հաջողի բանակցություններում, դա նաև կնշանակի Հայաստանի հաղթանակը, որն իրենք միայն կողջունեն։ «Իսկ այն հայտարարությունը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, շատ ողջունելի է, որովհետև մենք դրա մասին շատ ենք խոսել», – հավելեց Շարմազանովը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ