23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Այն բողոքի ալիքը, որ գալիս է կրթության ոլորտից, ալիք չէ, այլ մի ցունամի».Անահիտ Բախշյան

Կրթության և գիտության նախարարության առաջնահերթություններից պետք է լինի բոլոր մակարդակներում կառավարման օրինականության հաստատումը:

«Հիմա կամ մենք պետք է օրենքով գրված գործառույթներն ընդունենք և լիարժեք կյանքի կոչենք, և կառավարման ինստիտուտները բերենք այն տեսքի, որ մարդիկ վստահեն, կամ պետք է ինչ-որ բան վերանայվի: Ես կողմնակից եմ, որ կառավարման խորհուրդները մնան, որովհետև մեր ժողովուրդը պետք է սովորի ամեն տեղ իր մասնակցությունն ունենալ»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Անահիտ Բախշյանը ընդգծում է, որ օրենքին համապատասխան կառավարման ինստիտուտներ կան, սակայն դրանց գործառույթները ձևական բնույթ են կրում:

Խոսելով բուհերի կառավարման խորհուրդների մասին ՝ Անահիտ Բախշյանը նշել է, որ այնտեղ լուրջ խնդիրներ կան:

«Այն բողոքի ալիքը, որ գալիս է կրթության ոլորտից, ալիք չէ, այլ մի ցունամի: Ես կարծում եմ, որ դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման, տնօրենների ընտրության, ուսուցիչների թափուր տեղի համար հայտարարվող մրցույթների կարգը պետք է շատ արագ վերանայվի: Դրանք այնքան ձևական են, որ կառավարման խորհուրդները չեն հասկացել իրենց դերը»,-նշել է կրթության փորձագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ