20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սա արդեն լուրջ է, քան դուք կարծում էիք

Մեր երկիրը չունի բարեկամներ․․․ սա պետք է հստակ գիտակցեն բոլորը: Ցանկացած պետություն իր արտաքին քաղաքականությունը իրականացնում է ըստ իր շահերի: Մեր բոլոր հարևանները շահագրգռված չեն երկրի տնտեսական և ռազմական հզորությամբ:

Անընդունելի է հրապարակավ հայտարարել, թե ինչ զինատեսակ է պատրաստվում գնել մեր երկիրը՝ զուտ ժողովրդին դուր գալու համար, քանզի դա պետական գաղտնիք է: Միայն այս փաստը բավական է ենթադրելու, որ մեր նոր ղեկավարները դեռ չեն գիտակցում, որ ստանձնել են մի ամբողջ երկրի ղեկավարություն և ինչ է նշանակում պետության անվտանգություն: Թեև մի քանի օր առաջ, երբ հանրությանը ցուցադրվում էր կառավարական ամառանոցները, արդեն տեսանելի էր, որ պետության և պետական գործիչների անվտանգությունը շփոթել են համերգային շոուների հետ․: Ավելի լուրջ մոտեցեք պետության ղեկավարությանը, սա ոչ միտինգ է, ոչ էլ ոգևորված զանգվածներ, սա արդեն լուրջ է, քան դուք երևի կարծում էիք․․․

Արմեն Հարությունյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ