23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում. Ժողովուրդ

Օրաթերթին հայտնի դարձավ որ առաջիկայում Հայաստանում պետական կառավար­ման համակարգում սպասվում են բավական լուրջ կոռուպցիոն բացահայտումներ, որին կհետեւեն նաեւ աղմկահարույց ձերբակալություններ: Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, կոռուպցիոն փաստերի բացա­հայտման ուղղությամբ ուսումնասիրություններ են անցկացվելու ոչ միայն պետական, այլեւ տեղական ինքնա­կառավարման մարմիններում, եւ բացահայտումներից հետո հնարավոր է’ ճաղավանդակների հետեւում հայտնվեն նաեւ խոշոր համայնքների ղեկավարներ:

Թերթի աղբյուրը նաեւ տեղեկացրեց, որպեսզի տպավորու­թյուն չստեղծվի, թե իշխանությունները վենդետա են իրականացնում, տարբերակված մոտեցում կլհնի. եթե յուրացված գումարի չափն ահռելի չլինի, ապա ամեն ինչ կավարտվի՝ բյուջե այդ միջոցները վերադարձնելով, իսկ եթե գերազանցի մի քանի տասնյակ միլիոն դրամը, ապա ձերբակալություններն ու դատավարություններն անխուսափելի կլինեն:

Հիշեցնենք, որ օրերս նաեւ ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանն էր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը նշել, թե կբացահայտվեն ապօրինի հարստացած մար­դիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ