19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանը կհուրընկալի աշխարհի լավագույն ակնաբույժներին

 

Մայիսի 26-ին Հայաստանում առաջին անգամ կկայանա ակնաբուժության միջազգային համաժողովը՝ ARMENIAN INTERNATIONAL OPHTHALMIC CONFERENCE–ը (AIOC), որը Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Լատվիայից և այլ երկրներից մեր երկրում կմեկտեղի աշխարի լավագույն անաբույժներին ու առաջատար մասնագետներին:

HayNews.am-ը կոնֆերանսի նպատակների ու հնարավորությունների մասին զրուցել է Երևանի գլխավոր ակնաբույժ, Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի նախագահ Արտաշես Զիլֆյանի և նույն ասոցիացիայի փոխնախագահ Վահե Նանյանի հետ:

«Այսպիսի մասշտաբի համաժողովը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում՝ ակնաբուժության ոլորտի վերջին տեղեկությունների ու առաջընթացի մասին փաստեր կլասով և դասախասությամբ հանդես կգան աշխարհի ամենահայտնի կլինիկաների ականավոր բժիշկներ, նրանց ելույթները հետաքրքիր կլինեն նաև փորձառու մասնագետներին և սկսնակ ակնաբույժներին»,- ասաց Երևանի գլխավոր ակնաբույժը նշելով, որ համաժողովի ժամանակ ելույթով հանդես կգան պրոֆեսոր Վալերի Սերդյուկը (Ուկրաինա), ակադեմիկոս Իգոր Ազնաուրյանը (Ռուսաստան), գիտությունների թեկնածու Յանա Գերտներեն (Լատվիա), Վիկտորիա Բալասանյանը (Ռուսաստան), Կարեն Մազմանյանը (Ռուսաստան), Գեորգի Պետրիաշվիլին (Վրաստան), ինչպես նաև այլ հայտնի հայ մասնագետներ, որոնց թվում՝ Արմեն Շաքարյան, Ահարոն Գաբրիելյան, Թադևոս Հովհաննիսյան, ինքը՝ Արտաշես Զիլֆյանը և այլք։

Վահե Նանյանն էլ հավելեց, որ սա փորձի փոխանակման արդյունավետ տարբերակ է: «Հայաստանի բոլոր երիտասարդ բժիշկները չեն, որ կարող են այլ երկրներ մեկնել վերապատրաստման և որակի բարձրացման նպատակով, այդ պատճառով այս համաժողովը հրաշալի հնարավորություն է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար»,- համոզմունք հայտնեց ակնաբույժը:

Բանախոսները նաև նշեցին, որ համաժողովը կազմակերպել է Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցացիան։ Այն կմեկնարկի մաիսի 26-ին, ժամը 9:00–ին, «Իբիս» հյուրանոցում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ