20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ի վերջո, այս հեղափոխության բուն նպատակը ո՞րն էր»

Քաղաքագետ Արա Պապյանի խոսքով՝ այս հեղափոխության մեջ շատ կարևոր է աղջիկների դերակատարությունը: «Ցույց տրվեց, որ իգական սեռը պակաս դեր չունեցավ, որովհետև ոստիկանությունն ուզի, թե չուզի, այլ դիրքորոշում պիտի ունենար իգական սեռի նկատմամբ: Հեղափոխության մեջ կարևոր էր նաև նոր տեխնոլոգիաների դերակատարումը»,-Henaran.am-ի հետ զրուցում ասաց նա:

Ինչ վերաբերում է նոր իշխանությունների արտաքին քաղաքականությանն, ապա Արա Պապյանն ասաց, որ Ռուսաստանը երբ համոզվում է, որ մենք այլընտրանք ունենք, նրա վերաբերմունքը փոխվում է, ավելի հայամետ է դառնում: «Նկատեմ, որ հիմա մասնակի իշխանափոխություն է եղել, և այսօր պահանջել Նիկոլ Փաշինյանից մեծ քայլեր անել, նա պարզապես չի կարող, Սահմանադրությունն ու օրենքները դա թույլ չեն տալիս:

Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվեն, ի վերջո, այս հեղափոխության բուն նպատակը ո՞րն էր, ժողովրդի իրավունքը վերադարձնել ժողովրդինը»,-կարծում է փորձագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ