17 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

«Ադրբեջանի հույսը ռազմական շանտաժն էր»

big_1352790355_2887759

«Աշխարհը 2007 թվականին ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սա ֆունդամենտալ երևույթ է: Պետք է ճանաչեն Արցախի անկախությունը ու վերջ, հավասարեցնել դիրքերը: Աշխարհում գնում է այս գործընթացը՝ պետությունները ճանաչում են անկախությունը, բայց խնդիրն այն է, որ դե յուրե ճանաչելուց հետո Ադրբեջանն էլ ոչինչ անել չի կարող»,–Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Ըստ Մանվել Սարգսյանի՝ Հայաստանի քաղաքականությունը սրան պետք է ուղղվեր, «բայց մարդիկ կան, ովքեր չեն անում, պատասխանատվությունը չեն ուզում վերցնել իրենց վրա»: «Երբ իրավունքը տրվում է մեկին, դա կատակ բան չէ, Ադրբեջանն ասում է, որ օրինական ուժ կիրառելու իրավունք ունեն ՄԱԿ-ի կանոնադրությամբ, հիմա ինչի՞ են զարմանում, որ սա է անում, նա է անում … Այս հարցը պետք է վերանայվի»,- ընդգծեց Սարգսյանը:
«Ադրբեջանը բանակցելու խնդիր չունի, նրանք ուզում են պրոցեսը պահել իրենց ձեռնտու ձևով: Նրանք ամեն ինչ անում են, որ ոչինչ չփոխվի հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումից հետո, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պետք է բանակցի Ղարաբաղը, ոչ թե Հայաստանը: Այսուհետ Հայաստանը խոսելու է Հայաստանի ժողովրդի անունից, Ղարաբաղը՝ իր»,- ասաց Մանվել Սարգսյանը: 

Վերջինս ընդգծեց՝ Ադրբեջանի հույսը ռազմական շանտաժն էր։ «Ադրբեջանին պետք է պարտադրել, որ նա բանակցի մեր շահերին օգտակար սխեմայով: Ադրբեջանի հույսը ռազմական շանտաժն էր, բայց հիմա նրանք լավ հասկացել են, որ շանտաժից այնկողմ որևէ բան ի վիճակի չեն անելու»:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ