24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շանթ Հարությունյանն ազատ կարձակվի միայն մի պարագայում

Շանթ Հարությունյանը համաձայն կլինի ազատ արձակվել միայն արդարացման պարագայում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է  Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

Նա նշեց, որ որեւէ այլ պարագայում Շանթ Հարությունյանը չի ցանկանում ազատ արձակվել։ Հարությունյանը ինչպես նախորդ, այնպես էլ նոր Կառավարության պայմաններում արդարացում է պահանջում, քանի որ գտնում է, որ ինքը հանցագործություն չի կատարել։

Հիշեցնենք՝ 2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երեւանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվել եւ դատապարտվել էին ազատազրկման։

Այս պահին բանտում է գտնվում միայն Շանթ Հարությունյանը, օրերս նույն գործով դատապարտված Վարդան Վարդանյանի եւ Լիպարիտ Պետրոսյանի ռեժիմը փոխվել էր բացի եւ ՔԿՀ-ն նրանց 1 ամիս ժամկետով սոցիալական արձակուրդ էր տվել։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ