21 Հունիսի, Հինգշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Վստահ լինենք, որ մեր սիրելի Գրետա մայրիկի հոգին կհանգրվանի դրախտում. Գեներալ Մանվել

timthumb

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից խոր վշտակցություն եմ հայտնում Երկրապահի Մեծ մայրիկ, հայոց Մեծ մայրիկ Գրետա մայրիկի մահվան կապակցությամբ։
Գրետա մայրիկի վախճանը անդառնալի կորուստ է երկրապահական եռասերունդ ընտանիքի համար։ Պատահական չէ, որ մենք հատուկ որոշմամբ նրան մեր Մեծ մայր էինք հռչակել։ Հենց միայն փաստը, որ Գրետա մայրիկը հայ ազգին, հայոց պետականությանը Վազգեն սպարապետ է պարգեւել, բավական է, որպեսզի նա դասվի հայոց մեծերի շարքին։ Հենց մայրական կաթի հետ ստացած դաստիարակությունն էր, որ Վազգեն Սարգսյանին սպարապետ դարձրեց, հայոց բանակի եւ Երկրապահի հիմնադիր դարձրեց։
Զավակներին հայրենասիրական դաստիարակություն տալուց հետո Գրետա մայրիկը նաեւ իր թոռնիկներին էր հայրենասիրության դասեր տալիս։ Գրետա մայրիկի հետ շփումը, նրանից սովորելու հնարավորությունը նվիրական արժեք էր նաեւ պատանի երկրապահների համար, բոլոր սերունդների երկրապահների համար։ Բոլոր երկրապահական միջոցառումների մեկնարկից առաջ մենք ստանում էին Գրետա մայրիկի օրհնությունն ու ծրագրի ավարտին զեկուցում էինք նրան արդյունքների մասին։
Ցավակցում ենք Գրետա մայրիկի ընտանիքի անդամներին, ամուսնուն, զավակներին, թոռներին, հարազատներին, բարեկամներին, հարեւաններին, ողջ հայ ազգին։ Վստահ լինենք, որ մեր սիրելի Գրետա մայրիկի հոգին կհանգրվանի դրախտում եւ երկնքից էլ, մեր սիրելի սպարապետի հետ միասին, կհսկի մեր անդորրը։
Հավերժ փառք քեզ, մեր Մեծ մայրիկ։ Ննջիր խաղաղությամբ։

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ  ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ