14 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2018

Կինը կտրել է քրոջ կոկորդը. սարսափելի դեպք Վրաստանում

danak-1-800x445

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է քրոջ սպանության համար կասկածվող կնոջը։ Վրաստանի Քութայիս քաղաքում սարսափելի դեպք է գրանցվել: Կինը կտրել է քրոջ կոկորդը, հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Rustavi2 հեռուստաընկերությանը։

Սառը զենքի կիրառմամբ սպանությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել մայիսի 18-ին։ Կինը տեղում մահացել է։ Հեռուստաալիքի տվյալների համաձայն` կինն ապրել է ամուսնու, դստեր և քրոջ հետ։ Սպանված կնոջ ամուսինը` Կուկուրի Ձիձիգուրին, հայտնել է, որ սպանության օրը դստեր հետ քաղաքում է եղել, հետո տուն է վերադարձել, բայց հստակ չի իմացել, թե որտեղ է կինը։ Որոշ ժամանակ անց եկել է ոստիկանությունը։ Հենց նրանք էլ հայտնաբերել են կնոջ մարմինը։ Ոստիկաններն արդեն ձերբակալել են կասկածյալին։ Քրեական գործ է հարուցվել «կանխամտածված սպանություն» հոդվածով։ Նրան 7-15 տարվա ազատազրկում է սպասում։

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ