16 Հունվարի, Չորեքշաբթի, 2019

Վտանգի պահին հայրենիքը լքած, տաքուկ արտասահմաններում ապաստանած 2 նախկին էջմիածնեցի Գեներալ Մանվելի դեմ են ելել/տեսանյութ/

ԵԿՄ-ն հայտարարում է. «Վտանգի պահին հայրենիքը լքած, տաքուկ արտասահմաններում ապաստանած 2 նախկին էջմիածնեցի այնքան են հոռացել, որ արդեն իրենց իրավունք են վերապահում իրենց բներից թելադրել, թե Հայաստանում ով երբ որտեղ լինի, իրենց իրավունք են վերապահում կարծիքներ հայտնել Երկրապահի եւ ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանի մասին: Ասում են՝ պատերազմը չի ավարտվել, ինչո՞ւ Երկրապահն Արցախում չէ:

Տո այ դասալիքներ, դուք, որ փախաք, որպեսզի 1989-ի Արցախյան պատերազմին չմասնակցեք, որ 2016-ի ապրիլյանի օրերին մեկ րոպե չմտածեցիք Հայաստանի, Արցախի մասին, հիմա ո՞նց եք կարծիքներ հայտնում այն Երկրապահի մասին, որ բանակ ու պետություն է ստեղծել, որ հային պատերազմ պարտադրած թուրքին հրադադար է պարտադրել, որ ապրիլյան պատերազմում վճռական մասնակցություն է ունեցել: Դե դուք բելգիաներում նստած՝ ի՞նչ իմանաք, որ Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, երկրապահները միշտ էլ սահմանամերձ զորամասերում են, առաջնագծում են: Ուշադիր դիտեք այս տեսանյութը, որում Արցախի իշխանություններն ու արցախցի հրամանատարներն են պատմում, թե ինչ հերոսական կենսագրություն ունի Մանվել Գրիգորյանը»:

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ