25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացահայտվել է 20-ամյա երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված եւ այրված

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երեւանում 20-ամյա երիտասարդի սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է։

Երիտասարդի դին հայտնաբերվել է 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3 գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, մետաղական լարով կապված եւ այրված: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել էին նաեւ կտրած-ծակած վնասվածքներ։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել էր տուժողի ինքնությունը,  ով Երեւանի բնակիչ Մ.Վարդանյանն է՝ ծնված 1998թ., դիակը ներկայացվել է ճանաչման։

Սպանությունը բացահայտելու ուղղությամբ մշակված աշխատանքային վարկածներն ստուգելու ուղղությամբ կատարված մեծածավալ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, պարզվել սպանության մի շարք հանգամանքներ։ Կասկածյալը, ով եւս Երեւանի բնակիչ է՝ 1980 թվականի ծնված, ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ