18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Արտաքին քաղաքականության մեջ որևէ լուրջ փոփոխություններ սպասել սխալ կլինի»

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ մինչև հիմա արած հայտարարությունները գրեթե նույնությամբ կրկնում են այն քաղաքականությունը, որը վարվել է մինչ այժմ:

Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա բնականաբար, նա իզուր չգնաց այնտեղ, հասկանալի է, որ ղարաբաղյան հարցն էլ շատ կարևոր է Հայաստանի համար, բացի այդ էլ առաջնորդի համար, ով գալիս է իշխանության, կարևոր է որոշ կոշտ հայտարարություններ անել, ինչպես նա արեց Արցախում»: 

Բայց, ըստ քաղաքագետի, իրականում ոչինչ չի կարող փոխվել Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված, քանի որ դա անձերով չի որոշվում:  «Արտաքին քաղաքականության մեջ որևէ լուրջ փոփոխություններ սպասել սխալ կլինի»,-կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ