24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հունգարիայի տխրահռչակ վարչապետն իմացել է Սաֆարովին ազատ արձակելու մասին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախորդ շաբաթ փակ երեկույթում խոստովանել է, որ ինքն է հրահանգել Ռամիլ Սաֆարովին տեղափոխել Ադրբեջան, չնայած այն փաստին, որ իմացել է` վաղ թե ուշ Սաֆարովն ազատ է արձակվելու, հաղորդում է “Origo.hu” -ն` հղում անելով կառավարությանն առընթեր անանուն աղբյուրներին եւ “Ֆիդես” կուսակցությանը:

Համաձայն այդ աղբյուրների` Օրբանը բազմիցս զգուշացրել է իր գործընկերներին եւ կուսակցական ընկերներին նման քայլի հավանականության մասին: Հանդիպման ընթացքում, որը թեժ կռվի է վերածվել, Օրբանը խոստովանել է, թե գիտեր, որ “աղետ է լինելու”, սակայն սպասվում էր, որ Սաֆարվին կազատեն մեկ ամիս անց` իբր թե առողջական խնդիրների պատճառով:

Չնայած Տիբոր Նավարասիչի բողոքներին եւ արդարադատության նախարարության մասնագետների զգուշացումներին, օգոստոսին Օրբանն ընդառաջ գնաց ադրբեջանցիներին եւ հրամայեց, որ արտահանձնման համաձայնությունը պետք է ստորագրվի:

Կառավարության մեկնաբանությամբ` ամբողջ գործընթացն ինքնին “անփույթ” էր, սակայն վարչապետի կարծիքով` իրավիճակը հաղթահարելու  լավագույն միջոցն ամբողջ գործն արհամարհելն էր:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ