16 Հունվարի, Չորեքշաբթի, 2019

«Ի վերջո, որտե՞ղ են նրանք փորձ ձեռք բերում, համալսարանի գրադարանո՞ւմ» (տեսանյութ)

«Եթե անփորձ են, չի նշանակում, որ իրենք չեն կարող փորձառու դառնալ, ի վերջո, որտե՞ղ են նրանք փորձ ձեռք բերում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, արվեստագետ  Մերուժան Տեր-Գուլանյանը՝ ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք քննադատության արժանի է կառավարության նոր կազմի երիտասարդ լինելը:

Տեր-Գուլանյանը շարունակեց. «Համալսարանի գրադարանում են փորձառու դառնո՞ւմ: Ես շատ ուրախ եմ, որ ջահելներ են, երիտասարդներ են, եկել է իրենց ժամանակը, բայց երտասարդներն, այդ բեռն իրենց վրա վերցնելով, պիտի առաջին պլանում դնեն այդ վերցրած ծանր պատասխանատվությունը՝ լինել 29 տարեկան և լինել նախարար, բայց ես վստահ եմ, որ ընդհանուր առմամբ բարի կամքի մթնոլորտում կկարողանան աշխատել»,-հավելեց նա:

 

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ