24 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2018

Սերժ Սարգսյանը ոչ մի ական չթողեց Փաշինյանի ոտքերի տակ (տեսանյութ)

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը խորին շնորհակալություն է հայտնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա լավ, արժանավայել կառավարման ու նման կերպով հեռանալու համար: «Նաև գնահատում եմ նրա ասպետական քայլը, որ հրաժարվեց գահից, և հրաժարվելուց ինքը ոչ մի ական չթողեց Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ, այլ հրաժարվեց՝ ասելով՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ, ես գնում եմ»,-այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Տեր-Գուլանյանը շնորհակալ է նաև երիտասարդներին և հույս հունի, որ երիտասարդները չեն կոտրվի: «Ուղղակի Հայաստանի նման երկրի համար հարցերը հեշտ չէ լուծել, դժվար է լինելու Նիկոլ Փաշինյանի համար էլ, իր թիմակիցների համար էլ: Ես դեմ եմ այն սկզբունքին, ինչ տեղի է ունենում, շրջապատել քաղաքապետարանն ու նսեմացնել քաղաքապետին, մի մարդ, ով 6 երեխա ունի ու փայլուն քաղաքապետ է, չի կարելի թույլ տալ վիրավորել մարդուն, նա մեծ ընտանիքի տեր է, բացի այդ էլ Երևանը գեղեցկացրել է, իր գործն անում է: Այդ տրամաբանությամբ եթե շարունակենք, ցանկացած թաղապետի դուռը պիտի փակեն, ասեն՝ կաշառակեր է, հեռացիր: Երբեմն կոչեր են հնչում, որ խորհրդային միության զուգարանի պատերի վրա էին գրում»,-ասաց նա:

Ըստ բանախոսի՝ մի բան է հեղափոխական շրջանը, մի բան է անարխիան, և իշխանությունը պետք է կարգուկանոն հաստատի: «Բոլոր հարցերը կարող են լուծվել կոնսենսուսով: Այո, դանդաղորեն իշխանափոխությունն էլ տեղի կունենա, թեկուզ ես սկզբունքորեն դեմ եմ, որ բոլոր մարդկանց քշեն ու նորերին բերեն, դա արեց ՀՀՇ-ն ժամանակին, ու տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Եթե մարդիկ պաշտոն են վարել, չի նշանակում, որ կոռումպացված են»,-ասաց նա:

Լուսանկարը՝ «Ազատության»

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ