29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Խաչատուր Քոքոբելյանից “բայոյական” հրաժարական են ակնկալում

image_3653

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու մասին դիմումից հետո խմբակցության պատգամավորական մանդատի հարցը դեռեւս բաց է մնում:

Ազատվող մանտադը բաժին կհասնի “Ժառանգությա՞նը”, “Ազատ դեմոկրատների՞ն”, թե՞ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ անկուսակցականներին:

Կուսակցության համամասնական ցուցակի անցողիկ հաջորդ հորիզոնականն զբաղեցնում է Թեւան Պողոսյանը: Henaran.am-ին հասած տեղեկություններով, վերջինս հարկ եղած դեպքում պատրաստ է հրաժարվել մանդատից: Այս դեպքում, հաջորդը “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչ Մասիս Այվազյանն է, ով հերթը իրեն հասնելու դեպքում մանդատից հրաժարվելու ցանկություն չունի:

Մեզ հասած տեղեկություններով, “Ժառանգությունում” հակված են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն խորհրդարան գա Ստյոպա Սաֆարյանը, հակառակ դեպքում` Թեւան Պողոսյանը:

Կուլիսներում խոսվում է, որ ստեղծված իրավիճակում, դաշինքի համար, որը գործելու է նաեւ սպասվոսղ նախագահական ընտրությունների շրջանում,  ամենաօպտիմալ եւ այսպես ասած, բարոյական լուծումը, կարող է լինել “Ազատ դեմոկրատներ”-ի առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականը մանդատից եւ համապատասխանաբար, երկու կուսակցությունների ներկայացուցիչների մուտքը խորհրդարան:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ