25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առողջապահության նախարարի առաջին քայլը. Առավոտ

Այսուհետ յուրաքանչյուր խնդրահա­րույց դեպք մանրամասն ուսումնա­սիրվելու է, խախտումներ արձանագրելու դեպքում կիրառվելու է պայմա­նագրով նախատեսված պատաս­խանատվություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը:

ԱնդրադԱոնալով դեղատոմսերով տրամադրվող դեղորայքի մասին նախկին կառավարության որոշմա­նը՝ նախարարն ասաց, որ մասնա­գիտական խմբի հետ քննարկում է ընթանում, «եթե ամեն ինչ իմ մտա­ծածով գնա, հավանաբար հուլիսի 1-ից եւ աշնանից ուժի մեջ մտնող ցանկերի մասով երկարացում կլինի մեկ տարով»:

Նախարարը նաեւ անդրադարձավ էլեկտրոնային առողջապահության համակարգին, վստահեցրեց՝ այս խնդիրն էլ քննարկում են:

Թերթի հարցին՝ վերանայելո՞ւ է, արդյոք, հիվանդանոցներում պետ­պատվերի բաշխման գործընթացը, արդյոք կա՞ն հիվանդանոցներ, որոնք «արտոնյալ են» եւ պետպատ­վերից օգտվում են ոչ արդարացի, նախարարը պատասխանեց. «Հի­վանդանոցների անուններն ինձանից լավ գիտեք: Այս խնդրին ես ծանոթ եմ մինչեւ նախարար դառնալը: Մենք 2 խնդիր ունենք այստեղ՝ բյու­ջեն արդեն բաշխված է, կարող են լինել շատ փոքր գումարներ չբաշխ­ված կամ տնտեսված: Այղ չբաշխ­ված գումարներից միանգամայն այլ մոտեցում է լինելու՝ անկախ նրանից, թե նախկինում ինչպես է բաշխվել»:

Թորոսյանը մանրամասնեց, թե ինչ նկատի ունի միանգամայն այլ մոտե­ցում ասելով. «Դա հիվանդանոցի կամ բուժհաստատության կատարած իրական աշխատանքն է, շրջանա­ռությունը՛ աոանց պետպատվերը հաշվի առնելու: Այսինքն՝ երբ պացիենտը ընտրում է իքս հիվանդանոցը ու վճարում է դրա համար, իսկ մյուս հիվանդանոցը, որին ոչ ոք չի ընտ­րում, ստանում է շատ պետպատվեր»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ