24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ Արամ Ասատրյանի թոռնիկի հյուրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված է հունիսի 1-ին կայանալիք Գրիշա Ասատրյանի համերգին: Վաղաժամ կյանքից հեռացած սիրված երգիչ` Արամ Ասատրյանի թոռնիկը իր քայլերթը սկսել է դեռ շատ փոքր տարիքից:

 «Ժպտացող հայ մանուկներ» խորագրով բարեգործական համերգը կայանալու է հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրվան զուգահեռ: Գրիշան 14 տարեկան է եւ խոստանում է համերգի ընթացքում մեծ ժպտներ պարգեւել հայ փոքրիկներին. «ԱՄՆ-ի «Ալեքս» թատրոնում ապրիլի 8-ին եւ մայիսի 3-ին տեղի ունեցան խոշոր եւ լի հանդիսատեսով մենահամերգներ: Ի դեպ երկրորդ համերգը նախատեսված չէր, բայց քանի որ ապրիլի 8-ից դեռ տասն օր առաջ արդեն տոմսեր չկային, հանիդաստեսի պահանջով նախագծվեց երկրորդը: Համերգների փորձերն ու նախապատրաստումը Հայաստանում են կատարվել: Այս ընթացքում իր խորհուրդներով, սիրով ու ներկայությամբ ինձ աջակցել ու նեցուկ է եղել ուսուցիչս՝ Մխիթար Քեթցյանը»,- այսօր` մայիսի 17-ին «Զարկերակ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է պատանի երգիչը:

 Նշենք, որ այս համերգը կոմերցիոն բնույթ չի կրում եւ մուտքը լինելու է բացառապես հրավիրատոմսերով: Հրավիրատոմսերի մի խմբաքանակ էլ Համալիրի մուտքի մոտ է բաժանվելու:

«Դահլիճում կարող են տեղավորվել մոտ 10.000 հանդիսատես ընդունել, որոնցից գերակշիռ մասը մանուկներ են լինելու հանրապետության բոլոր մարզերից ու քաղաքներից: Հատուկ հյուրի կարգավիճակ են լինելու մանկատան ու ներառական կրթական ծրագրի երեխաները», – հավելել է  Գրիշա Ասատրյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ