24 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Ի զարմանս ինձ՝ ՀՀԿ-ի մեջ միասնականության ոգին շատ բարձր է. պատգամավոր

xosrov1-472x265

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ հանրային կյանքի կազմակերպման համար շատ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ հապճեպ, անհապաղ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Նրա խոսքով, ընտրությունների անցկացման տեսակնյունից ժամանակը շատ կարեւոր նշանակություն ունի, քանի որ եթե դու այսօր բարձր վարկանիշ ունես, վաղը կամ 2 ամիս հետո կարող ես չունենալ, կամ հակառակը: 

«ժամանակը շատ էական նշանակություն ունի, այսօր դուք ունեք բարձր ռեյտինգ, բայց երկու ամիս հետո կարող է այդ ռեյտինգից բան չմնալ: Ես ձեզ ուզում եմ հիշեցնել. 2013 թ.  Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ 540 հազար ձայն, «Հանրապետականից» հետո ամենաազդեցիկ քաղաքական ուժն էր: Թվում էր, թե լուրջ հնարավորություն է այդ ամենը դարձնելու կապիտալ, իշխանություններին հակադրվելու, կոնստրուկտիվ օպոզիցիոն  դերակատարություն ստանձնելու, հանրային կյանքին օգուտ բերելու համար: Բայց, կներեք, երկու ամիս հետո հազիվ կարողացան հաղթահարել Երևանի քաղաքապետի ընտրություններում նվազագույն շեմը, սա պետք է նկատի ունենալ, ես չեմ ասում՝ անպայման այդպես  կլինի, բայց  արտահերթ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, երբ քաղաքական հարաբերակցությունը քիչ, թե շատ կայուն է»,-շեշտեց նա:

Հարցին՝ եթե այս տարվա ընթացքում ընտրություններ լինեն՝ ՀՀԿ-ն կհայտնվի՞ խորհրդարանում, թե ոչ: Խոսրով Հարությունյանն ասաց, որ ամեն ինչ կախված է կուսակցությունից, անցած ուղուց դասեր քաղելուց,  վերաիմաստավորելուց:

«Ես «Հանրապետական» չեմ, բայց, ի զարմանս ինձ, մի բան պետք է փաստել՝ «Հանրապետական» կուսակցության մեջ միասնականության ոգին  շատ բարձր է, դա պայմանավորված է նրանով, որ բոլորը գիտակացում են այն պատասխանատվությունը, որը կրել են և կրելու են հետագա զարգացումներում՝ որպես քաղաքական ուժ, մի կուսակցություն է, որի կենսագրությունը կապված է անկախության հետ, մի կուսակցություն, որի ակունքներում կանգնած է եղել Աշոտ Նավասարդյանը,  Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն  Սարգսյանը, Սերժ Սարգսյանը: Այս կուսակցությունը չի կարող պատմության արխիվներում հայտնվել, նա դեռ դերակատարում ունի և հանրապետականները դա շատ լուրջ գիտակցում են»,- եզրափակեց պատգամավորը:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ