28 Մայիսի, Երկուշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Փնտրել մեր մեջ այն պատնեշները, որոնք խանգարում են մոտենալ Աստծու սիրուն

oxr9488tfr07wb7xf5ua

Այսօրվա ավետարանական ընթերցման մեջ մեր Փրկիչը հիշեցնում է մեզ, թե ինչին պետք սևեռված լինի մեր միտքը: Խոսքը Հարության խորհրդի մասին է: Ինչպես որ Տերն է հարություն առել, այդպես էլ մենք պետք է մարմնապես հարություն առնենք: Տեսեք թե ինչ է ասում Քրիստոս սադուկեցիների, րոնք չէին հավատում ոչ հարությանը, ոչ էլ հրեշտակների գոյությանը.

«Այս աշխարհի որդիները կին են առնում և մարդի են գնում. իսկ նրանք, որոնք արժանի կլինեն այն աշխարհին հասնելու և մեռելներից հարություն առնելու, ո՛չ կին են առնում և ո՛չ էլ մարդի են գնում, քանի որ այլևս մեռնել անգամ չեն կարող, որովհետև հրեշտակների նման են և Աստծո որդիներ, քանի որ հարության որդիներ են: Իսկ որ մեռելները հարություն են առնում, Մովսեսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մեջ, ինչպես որ ասում է Տիրոջ մասին. «Աստված Աբրահամի, Աստված Իսահակի և Աստված Հակոբի»:Իսկ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ՝ ողջերի, որովհետև բոլորը նրա համար կենդանի են» (Ավետարան ըստ Ղուկասի 20:34-38):

Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերը հիշեցնում են մեզ, որ մենք մեր սրտերը ուղղենք դեպի երկնայինը, դեպի հարությունը և այդ հարության հույսով ապրենք: Այսօր կարիք կա բոլորիս համար փնտրել մեր մեջ այն պատնեշները, որոնք խանգարում են մեզ մոտենալ Աստծու սիրուն: Մեր մեղքերը, կրքերը ու չար սովորություններն են պատնեշ հանդիսացել և հեռացրել մեզ Աստծուց և Հարության որդի լինելուց:

Ավետիք Հարությունյան

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ