25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դիպլոմներ` հանրապետական փուլի հաղթողներին

2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողներին այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հանձնվել են 1-ին կարգի դիպլոմներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին և նրանց ծնողներին,  նշել է, որ նմանատիպ մրցույթներին մասնակցելը և հաղթելը հաճելի ու մոտիվացնող զգացողություն է: «Որպես դպրոցական՝ ինքս էլ եմ բազմաթիվ մրցույթների մասնակցել և 1-ին տեղեր զբաղեցրել, դրա համար գիտեմ՝ ինչ ենք զգում այս պահին: Որպեսզի այդ հաղթանակից հետո դատարկության զգացողություն չունենաք, անմիջապես անցեք հաջորդ նպատակների իրագործմանը, որովհետև նման հաջողություններից հետո օբյեկտիվորեն դժվար է լինում»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով օլիմպիադայի կազմակերպիչներին, քանի որ, ըստ նախարարի, շուրջ 60 հազար դպրոցականի շրջանում մրցույթի կազմակերպումը բավականին բարդ աշխատանք է: «Օլիմպիադաների հարցում նախկինում հնչել են քննադատություններ առ այն, որ դրանց ընթացքում չեն ստուգվում աշակերտների վերլուծական-քննադատական ունակություններն ու հմտությունները: Մասնագետների հետ կքննարկենք այս հարցը և հաջորդ տարիներին թերևս վերանայենք որոշակի մոտեցումներ: Այս սերունդը մեծ հեռանկարներ ունի, որովհետև վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ բավականին ազատ և արդար քաղաքացի և աշակերտ ունենք, ովքեր կերտելու են միանգամայն այլ Հայաստան»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ աշակերտներին մաղթելով նորանոր հաջողություններ:

Նշենք, որ 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 58000 սովորող: Դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվել են 16 առարկայից, որոնցից «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աստղագիտություն»,«Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաներից սովորողները մասնակցում են միջազգային օլիմպիադաներին: Միջազգային օլիմպիադաների թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից:  16 առարկայից հանրապետական փուլին մասնակցել է 1535 աշակերտ, որոնցից առաջին կարգի դիպլոմների է արժանացել 63, երկրորդ կարգի դիպլոմի՝ 105 և երրորդ կարգի՝ 162 աշակերտ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ