24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը 2013-ին էլ կշարունակի ուժեր տրամադել Աֆղանստանում իրականացվող գործողություններին.ՊՆ

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Գերմանիայի ԶՈՒ գործողությունների հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին: Ողջունելով Ռայներ Գլացի ղեկավարած պատվիրակությանը` Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ծրագրած “ԱՅՍԱՖԵ” գործողության կազմում ԳԴՀ զինված ուժերի հետ համագործակցությունը. “Հայ զինծառայողներն արդեն երկու և կես տարի է հաջողությամբ պատասխանատվության իրենց մասն են կրում Աֆղանստանում` ԳԴՀ և այլ երկրների զինծառայողների հետ համատեղ: Այդ հաջողության բանաձևը հիմնված է հայ-գերմանական ջերմ և բարեկամական հարաբերությունների վրա”,- ընդգծել է պաշտպանության նախարարը և հավելել, որ Հայաստանը պլանավորում է 2013 թվականի ընթացքում շարունակել նույն կազմով ուժեր տրամադել Աֆղանստանում իրականացվող գործողություններին: Այնուհետև Սեյրան Օհանյանը գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին ներկայացրել է Հայաստանի Զինված ուժերի փորձը միջազգային խաղարար գործողություններում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացը բարձր է գնահատել հայկական կողմի մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող գործողություններին` ընդգծելով, որ հայ զինծառայողները “շատ վստահելի, հուսալի և պրոֆեսիոնալ են”: Սեպտեմբերի 11-ին գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում` հետագա համագործակցության հեռանկարները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ