24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանրային ճնշումը պարտադիր է. Վոլոդյա Ավետիսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ ժամը 15:00-ից պետք է դադարեցվեն բողոքի բոլոր ակցիաները: «Սասնա ծռերի» աջակիցները դրանից հետո բացել են երեկվանից փակված Արշակունյաց պողոտան, բայց շարունակում են շրջափակված պահել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքը: 

Նրանք հայտարարել են, որ մինչև իրենց կողմից կազմված  պատվիրակությունը չհանդիպի վարչապետրն՝ դատարանը կմնա շրջափակված:

Ակցիաների մասնակից՝ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հանրային ճնշումը պետք է լինի.«Ես գտնում եմ, որ հանրային ճնշման միջոցով  հրաժարական պետք է  տա ՀՀ գլխավոր  դատախազը: Պետք է դատավորները փոխվեն, քանի որ այժմյան դատավորները սովոր են իներցիայով առաջ գնալուն: Վստահ եմ նաև, որ դեռ կան մարդիկ , որ կատարում են Սերժ Սարգսյանի հրահանգները: Քաղբանտարկյալների ազատությունը շատ կարևոր հարց է »,-նշեց Ավետիսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ