24 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

«Տեր-Պետրոսյանն իր կերպարով փորձում է ակտիվացնել ՀԱԿ կուսակցությունը»

Deputy Chairman of the Republican Party of Armenia Armen Ashotyan gave a press conference at Sputnik Armenia press center

«Սա այն դեպքերից է, որ մեր տեսակետներն ամբողջությամբ համընկնում են` սաբոտաժ չկա և չի էլ կարող լինել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է, և մեր դերակատարությունն է ապահովել բազմակարծություն և այլակարծություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետ տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել էր, որ ոչ մի սաբոտաժ չկա:

«Սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, որովհետև ՀՀԿ-ն, կանգնելով մեր պետականության վերականգնման ակունքներից առ այսօր երկրում տեղի ունեցող ազգային և պետական արժեք ունեցող խնդիրների կողքին, իրեն չի կարող թույլ տալ մանրախնդիր և քենախնդիր լուծումների գնալ», – ասաց Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին՝ Աշոտյանն ասաց. «Տեր-Պետրոսյանը, մտածելով, որ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իր կերպարով փորձում է ակտիվացնել Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը»:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ