23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետք է կա՛մ կանգնեցնեք, կա՛մ էլ ճզմվեք դրա կողմից

Արագաչափերի գործունեության կասեցումը սխալ է թե՛ որպես մեթոդ, թե՛ որպես բյուջե ուղղվող հավելյալ միջոցների աղբյուրից հրաժարվել։ Հիմա սա, ի թիվս պոպուլիսատական դիվիդենտների, որոնց համար այս որոշումը կայացվել էր, խորացնելու է բառդակն ու քաոսը երկրում։ Դիցուք՝ միայն ՃՈ-ի հույսին ենք մնալու նույն առանց պետհամարանիշների ճռիկ անողների հարցում։

ՃՏՊ-ների ու երթևեկության բարդակի մեղավորը ոչ թե արագաչափերն ու տեսախցիկներն են, այլ 80-90000 դրամով վարորդական իրավունք գնած լիխաչները։ Կարելի է պոպուլիզմի փոխարեն, կազմակերպել վարորդների վերաատեստավորում․ թող գան ու եզդայի, ինչպես նաև ՃԵ կանոնների քննություն հանձնեն և ապացուցեն, որ վարորդական իրավունքը տեղին է շնորհվել իրենց։

Խորհուրդս անվճար է ու բաց սրտով արված, որովհետև արդեն պետք է հասկանայիք, որ պրիմիտիվ պոպուլիզմով միայն մեծացնում եք պրոբլեմների այն ձնագունդը, որի դեմ դուք եք հիմա ու որը դուք պետք է կա՛մ կանգնեցնեք, կա՛մ էլ ճզմվեք դրա կողմից։

Կոնստանտին Տեր-Նակալյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ