24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես ոչ մի սաբոտաժի տարր չեմ տեսնում. Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի դեմ ակցիաներից

Երևանում և մարզերում երեկվանից մեկնարկած մի շարք բողոքի ակցիաներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սաբոտաժի տարրեր չի տեսնում: Այս մասին նա նշեց այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում. «Ես ոչ մի սաբոտաժի տարր չեմ տեսնում, և սաբոտաժ չի կարող լինել»:

Իսկ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երևանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ արդեն տվել է իր գնահատականը.

«Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների, ընտրակեղծիքների միջոցով միջոցով», – ասաց ՀՀ վարչապետը: Հարցին`նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին հաջողվե՞ց տնտեսությունը հանել ծանր վիճակից, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե քանի դեռ մենաշնորհները հաղթահարված չեն, տնտեսության դրական փոփոխության մասին չենք կարող խոսել:

Նա նաև հավելեց՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքները սկսվել են: Դիտարկմանը` փոփոխությունների հիմքում ընկած է լինելու՞ ռեյտինգայի ընտրակարգի վերացումը, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ միայն, քաղաքական քննարկումների արդյունքում որոշում կկայացնենք»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ