20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քրեական նոր գործ մանկապիղծ գյուղապետի դեմ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ Հարթաշեն համայնքի ղեկավար Ա.Ղուկասյանի կողմից անչափահաս Ա. Մ.-ին իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով:

Մասնավորապես` 2012թ. սեպտեմբերի 4-ին “Հետք” էլեկտրոնային թերթում հրապարակվել էր հոդված` “Բացահայտվել է Հարթաշենի գյուղապետի անառակաբարո գործողությունների մեկ այլ զոհ” վերնագրով: Ըստ  հոդվածագրի` նշված համայնքի ղեկավար Ա. Ղուկասյանը նույն համայնքի անչափահաս բնակչուհու` Ա. Մ.-ի  հետ, վերջինիս կամքին հակառակ, շանտաժի ենթարկելով, սեռական հարաբերություն է ունեցել, որի արդյունքում ծնված նորածնին Ա. Ղուկասյանի պահանջով Ա. Մ.-ն սպանել է:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ՝ սեպտեմբերի 10-ին տվյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու եւ բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն իրականացնելու հանձնարարությամբ:

Բացի այդ,  Ա. Ղուկասյանի կողմից նույն համայնքի մեկ այլ անչափահասի` Ա. Պ.-ին բռնաբարելու եւ նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ներգրավվել է նոր մեղադրող: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մեղադրանքի պաշտպանությանը դատարանում կմասնակցի նաեւ Վայոց Ձորի մարզի դատախազ Էդուարդ Հակոբյանը:

Միաժամանակ դատարանից պահանջվել են տվյալ քրեական գործով դատաքննության նյութերի պատճեները, իսկ ոստիկանության Սյունիքի մարզի բաժնից` Ա. Մ.-ի նորածին երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը՝  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցված նոր քրեական գործով համատեղ ընթացք տալու համար:

Բացի այդ՝ հանձնարարվել է գործով նոր ներգրավված դատախազին քրեական գործով հաջորդ դատական նիստին հանդես գալ դատաքննությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309 պրիմ հոդվածով սահմանված կարգով,  երկու ամսով հետաձգելու մասին միջնորդությամբ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ