24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երևանյան հնչյունները՝ Նալբանդյան 21-ում

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, ի թիվս Հայաստանի և Արցախի 116 թանգարանների, արդեն 15-րդ անգամ աշխարհի 30 հազար թանգարաններին է միանում՝ մասնակցելով «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» միջոցառումներին։

«Թանգարանների միջազգային օր – 2018» ամենամյա միջոցառմանը, որը կրում է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության մուտքն ազատ կլինի մայիսի 18-ին, ժամը 11:00 – 18:00։ Այցելուները  Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին ու ստեղծագործական ուղուն ծանոթանալու և նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ գործող ինտերակտիվ-վիրտուալ խաղերը վայելելու հնարավորություն կունենան։   

«Թանգարանների գիշերը» կոմպոզիտորի տուն-թանգարանն առաջարկում է 2800-ամյա Երևանի զարգացման ընթացքը դիտարկել երաժշտության հնչյուններում, որոնք Նալբանդյան 21 հասցեում՝ տուն-թանգարանի հարակից պուրակում, կտարածվեն մայիսի 19-ին, ժամը 19։00 – 24։00 Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի բոլոր նվագախմբերի, երգչախմբի կատարմամբ նաև ի նշանավորումն  Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ