20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ն շարունակում է սատարել վարչապետ Տիգրան Սարգսյանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին, նշելով, որ Հանրապետականի համար այդ ընտրությունները կարեւոր էին երկու տեսանկյունից:

“Առաջին` մեզ համար շատ կարեւոր էր ընտրությունների ժողովրդավարական բնույթը, եւ այս առումով պետք է նշեմ, որ այս ընտրությունները չնայած որոշ տեխնիկական թերությունների, այնուամենայնիվ, եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի իշխանությունները՝  նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, անվերապահորեն գնում են երկրում ժողովրդավարության խորացման ճանապարհով:

Երկրորդ` այս ընտրություններում հասարակության մեծամասնությունն իր վստահության քվեն տվեց ՀՀԿ-ին, քանի որ չնայած առկա խնդիրներին՝  Հանրապետականը բազմաթիվ դրական քայլեր է իրականացրել տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ”,-հայտարարեց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը շարունակում է սատարել երկրի վարչապետի քաղաքական կուրսը, հավելելով, որ ՀՀԿ-ն ինչպես եւ ամիսներ առաջ այս դահլիճում նշեցին մեծամասնության ներկայացուցիչներն ու ԱԺ նախագահը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, սատարում է վարչապետ Տիգրան Սարգսյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ