25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ժողովուրդը գիտի մի բան՝ երբ գողանում են, գործերը լավ առաջ չի գնա»

«Ժողովուրդը գիտի մի բան՝ երբ գողանում են, գործերը լավ առաջ չի գնա: Այս փոփոխությունը պիտի բերի նրան, որ կոռուպցիան ոչ թե բարձրանա, ինչպես եղել է շատ նախարարների ժամանակ, այլ հակառաը պետք է կոռուպցիայի համար դաժան պատիժներ լինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելուն, ապա Վարդանովն ասաց, որ իրեն որպես հմուտ ադմինստրատիվ ու ռազմական գործիչ է դրսևորել: «Կարծում եմ՝ ինչ նշանակումներ էլ լինեն, ոչ մի բան չի փոխվի, եթե հասարակությունն այդ նշանակված մարդկանց վրա որոշակի ազդեցության լծակներ չունենա»,-հավելեց նա:

Ըստ Վարդանովի՝ ամենակարևորը պաշտոնի անձը չէ, այլ այն, որ հասարակությունն իսկապես պահանջատեր լինի: «Կարևորը, որ նախարարն էլ ղեկավարվի պրագմատիզմով:

Ես մյուս նախարարների նշանակման խմորումներին տեղյակ չեմ եղել, ուսումնավարժական հավաքների եմ եղել, բայց հասարակական, քաղաքական ակումբների և կազմակերպությունների ստեղծման շատ ընտիր պահ է, ու եթե ժողովուրդը հավատա այն կարծիքներին, որ խելացի է, մենք կտեսնենք, որ պետռեգիստրում հերթ են կանգնելու տարբեր կազմակերպություններ ստեղեծելու համար»,-նշեց Վարդանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ