28 Մայիսի, Երկուշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ուշքի եկեք, հայ քրիստոնյաներ. Մայր Աթոռի վրա են գնում

75c094588af28f9aec1f999544951c99

Տեղեկացա, որ վաղը ինչ-որ մարդիկ որոշել են քայլերթով եւ մերժումով Եկեղեցու հարցեր լուծել:
Ես սպասում էի, որ Հայ Եկեղեցու դեմ լուրջ հալածանք լինելու է, բայց որ դա փորձում են Իր իսկ զավակների ձեռքով անել, չէի երեւակայի:

Ի գիտություն բոլորին.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵՒ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆ առաքյալների կողմից տնկված եւ քրիստոսատեսիլ Սուրբ Լուսավորչով պտղաբերած ՈՐԹԱՏՈՒՆԿ է: Եկեղեցին մեր ՏԵՐ եւ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ Է: Հալածանքներ միշտ էլ եղել են եւ լինելու են Եկեղեցու դեմ. դրանք քրիստոնյաներիս համար առիթներ են վկայության, ապաշխարության եւ ինքնամաքրման: Բայց աշխարհի իշխանի մեթոդներով ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ մոտենալն առնվազն հոգեւոր անգրագիտություն է, եթե ոչ՝ ակամայից Աստծո հակառակորդի գործիք դառնալ:

Ուստի բոլոր ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ կոչ եմ անում զգուշանալ բոլոր այն քաղաքական եւ քաղաքացիական ակցիաներից, որոնք ՔԱՂԱՔԱԿԱՆ մշակույթը փորձում են ԵԿԵՂԵՑԻ ներմուծել եւ ՈՉ ՀՈԳԵՒՈՐԱԲԱՐ, ՈՉ ԱՂՈԹՔՈՎ, ՈՉ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՄԲ, ՈՉ ՈՐԴԻԱԿԱՆ ՍԻՐՈՎ են Մայր Աթոռի վրա գնում:

ՈՒՇՔԻ ԵԿԵՔ, ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ
“..բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութի՛ւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»։ Խոնարհուեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ Ձեր բոլոր հոգսերը նրա վրայ գցեցէ՛ք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին։ Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ։ Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ. իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները։ Եւ բոլոր շնորհների Աստուածը, – որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, – թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ”: (Ա Պետր. 4.4-10):

Հ.Գ. Հիշենք, որ Քրիստոս մերժեց այս աշխարհի թագավոր լինելը, այս աշխարհը քաղաքականորեն դրախտ դարձնելը ձախողված է. այս աշխարհային ծովը Եկեղեցի չպիտի լցվի: Եղեք նավ, որ աշխարհի ծովի վրա նավում է, բայց չի թողնում, որ ծովն իր մեջ լցվի…

Գրում է Տեր Նշան քահանա Ալավերդյանը: 

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ