23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեջբերում հատուկ Ալիեւի համար

Ներկայացնում ենք ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ելույթը.

“Տարածաշրջանը կրկին անգամ բևեռացավ և համամարդկային արժեքները կրող հասարակությունը ցնցվեց խայտառակ իրադարձությունից, որով ևս մեկ անգամ բացահայտվեց ազերիի նոխկալի տեսակը, որը քնած մարդուն կացնահարելով սպանած անձին դարձնոմ է հերոս և օրինակելի կերպար հասարակության մեջ:

Վստահ եմ` անկախ ժամանակից և տեղից` մարդասպանը, ում անունը նույնիսկ չեմ հնչեցնի, կստանա իր արժանի պատիժը:

Սակայն անհրաժեշտ է պարզել` տեղեկատվական, դիվանագիտական և այլ հատուկ մարմիներում մի՞թե չկար կառույց, որը կկանխատեսեր և կկանխեր նման հանցավոր պայմանավորվածությունը:

Այս հարցը պիտի խորհրդարանի և հասարակության ուշադրության կենտրոնում լինի այնքան ժամանակ, մինչև մեղավորները պատժվեն:

Ուզում եմ խոսել  տեղեկատվական այն խնդրի մասին, որն առկա է նաև հիմա:

Պաշտոնական Բաքուն այժմ էլ շարունակում է տեղեկատվական մեծամասշտաբ քարոզչություն իրականացել, որով փորձ է արվում մարդասպանին արդարացնել միջազգային հանրության առջև:

Քարոզչոթյունը լրատվական կայքերում և սոցցանցերում իրականացվում է մի շարք լեզուներով:

Ցինիզմը հասել է նրան, որ քարոզչությունն իրականացվում է նույնիսկ հայերենով:

Մենք պետք է ակտիվ գործունեություն ծավալենք տեղեկատվական ոլորտում, որպեսզի իրականությունը չխեղաթյուրվի ադրբեջանի կողմից:

Մի հատկանշական փաստ.  համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների` մարդասպանին արտահանձման ծրագրի աշխատանքները մեկնարկել են դեռևս մեկ տարի առաջ` անձամբ Ալիևի և հունգարական կառավարության միջև հանցավոր համագործակցության գալու ճանապարհով:

Մեզ համար գաղտնիք չէ ազերի ցեղատեսակը և գիտենք ինչպես պայքարել և ինչպես հաղթել հակառակորդին:

Վերջում մեկ մեջբերում հատուկ Ալիևի համար.

“Հիմարը մի առավելություն ունի խելացիի նկատմամբ` նա միշտ գոհ է ինքն իրենից”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ