23 Սեպտեմբերի, Կիրակի, 2018

ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին. վստահ են՝ նույն պատկերը չի լինի

hak-xmbakcutyun-levon-zurabyan-aram-manukyanstepan-demirchyan-parliament-768x512

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Վարդան Մալխասյանը վստահեցնում է՝ իրենք մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններից, թեև ժամկետը դեռևս հայտնի չէ: 

«Իհարկե, մենք մասնակցելու ենք: Հայ ազգային կոնգրեսը մշտպաես ակտիվ է եղել, քաղաքականությունից երբեք չի հեռացել, մեր կառույցներն ակտիվորեն աշխատուն են բոլոր մարզերում: Հիմա, երբ այդ խայտառակ ռեյտինգային համակարգը վերացվի, Ընտրական օրենսգիրքը փոփոխվի, չեմ կարծում, թե նույն պատկերը գրանցվի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վարդան Մալխասյանի խոսքով՝ նոր իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ վերացնեն ընտրակաշառքի ու ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառումը:
 «Ես վստահ եմ՝ եթե օրենքի տառին համապատասխան լինեն ընտրությունները, և ժողովուրդը գիտակից ձևով մոտենա, պետք է, որ մեզ ձայն տան, համոզված եմ, 10 տոկոսից ավելի ձայն հանգիստ կհավաքենք»,-նկատեց Մալխասյանը:

«Հանրապետականը առաջվա նման չի կարող 50-60 տոկոս ձայն հավաքել, բայց հույս ունեն, որ գոնե 5 տոկոսը ինչ-որ ձևով կարող են ստանալ, որպեսզի կուսակցությունը չվերանա»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը հավաքել էր 1.65 տոկոս:

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ