23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հեղափոխությունից հետո էլ դատավորները արդար չեն դարձել (տեսանյութ)

Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի և Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե մի շարք դատավորներ դեռևս խարխափում են անտեղկայության մեջ, չեն հասկանում, թե ինչ է կատարվել ու կատարվում Հայաստան: «Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, այսինքն՝ նախկին համակարգը գոյություն չունի այլևս, Փաշինյանն ասում էր՝ ինքը գալիս է, որ կոռումպացված ու անարդար համակարգը փոխի: Իշխանությունն էլ դա ընդունեց ու քվեարկեց: Փաշինյանն ասում էր, որ այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ Հայաստանում, քվեարկեց ու ընդունվեց դա»,-ասաց Հայրապետյանը:

Նա նշեց, որ նախկինում դատական համակարգը պատվերներ էր ստանում, քաղաքական դրդապատճառներով անձանց կալանավորում ու դատապարտում էր, դարձել էր գործիք քաղաքական վերնախավի ձեռքին, իսկ Սաֆարյանը, Եղնուկյանն ու Սեֆիլյանն էլ հայտնվել են այդ վիճակում: «Ենթադրում եմ, որ շատ դատավորների վրա այլևս պատվերներ չեն իջեցվում, ամեն դեպքում ոչ վարչապետի շրջակա միջավայրից»:

Հայրապետյանն ընդգծեց, որ դատավորներից Արտուշ Գաբրիելյանը վախեցավ դատական նիստ հրավիրել, և նիստերը չկայացան, իր միջնորդություններն էլ Սեֆիլյանին ու Սաֆարյանին կալանքից ազատելու վերաբերյալ մերժվեցին: Ըստ նրա՝ այսպիսի դատավորները պետք է հեռանան, ու ժողովուրդը պետք է հենց նրանց դեմ ակցիաներ անի:

Փաստաբանի խոսքով՝ վճռաբեկ դատարանը պարտավոր է բողոքն իրականացնել քննության ու վճիռ կայացնել Սեֆիլյանի ու Սաֆարյանի կալանքի որոշումը փոխելու որոշում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ