18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապարանցի Պավլիկը փողոց փակելու կոչ արեց. դատարանում թեժ իրավիճակ է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10  անդամի գործով դատական նիստը:

Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հերթով միջնորդում են իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու մասին:

Պավլիկ Մանուկյանը հանդես եկավ կոչով: Նա հանրությանը կոչ արեց՝ փողոց փակել և հանրային ճնշում գործադրել դատավոր Մեսրոպ Մակյանի վրա, որպեսզի նա կարողանա արդար վճիռ կայացնել:

«Ես գրավ չեմ կարող մուծել, որ ազատության մեջ լինեմ, քանի որ կատարելով պարտքս ժողովրդիս առաջ՝ պարտքով եմ ապրում: Ինձնից առաջ պետք է ազատության մեջ լինեն Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը»,-նշեց Պավլիկ Մանուկյանը:

Նշենք, որ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ:

Դատավորը նշեց, որ կարող էր Պավլիկ Մանուկյանի նկատմամբ սանկցիա կիրառել, քանի որ նա փողոց փակելու կոչ է անում, սակայն դա չի անի:

Դատական նիստը շարունակվում է լարված պայմաններում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ