25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոնարհեցրու ականջը Քո, Տե՛ր և ձայնս լսիր

Խոնարհեցրո՜ւ ականջը Քո, Տե՛ր և ձա՜յնս լսիր, որովհետև ես աղքատ մարդ եմ մի և տուն էլ չունեմ ինձ բնակության: Սո՛ւրբ պահիր անձն իմ, Աստվա՛ծ իմ, Տե՛ր իմ, Քո ծառաներին փրկի՛ր փորձանքից, Դո՛ւ Ես հույսը իմ: Ողորմա՛ծ եղիր. յուրաքանչյուր օր իմ աղաղա՜կն է ելնում Քո առաջ, ուրախացրո՜ւ անձը ծառայիդ, քանի որ հոգիս Քե՛զ է բարձրանում: Որովհետև, Տե՛ր, քա՛ղցր Ես, ուղի՛ղ և բազմաողո՛րմ բոլոր նրանց, որ Քեզ աղաչելու աղոթք են կարդում:

Ունկնդի՛ր եղիր իմ աղոթքներին և նայի՛ր, Աստվա՛ծ, խնդրվածքներիս ձայնի ուղղությամբ: Նեղությանս օրում աղոթք կարդացի և լսեցի՛ր ինձ: Աստվածների մեջ չի եղել մեկը, որ նմանվի Քեզ կամ կարողանա գործերդ գործել: Բոլոր ազգերը, որ ստեղծեցիր՝ առջևդ գալով՝ պիտ երկրպագեն և փառավորեն Անո՜ւնդ հավիտյան: Մեծ Ես Դու, Տե՜ր իմ և բոլո՜ր գործերդ են սքանչելի և միայն Դու՛ Ես ճշմարիտ Աստված: Առաջնորդի՛ր ինձ Քո ճանապարհով, ճշմարտությանդ միջո՛վ թող քայլեմ, և թող որ սիրտս միշտ ուրա՛խ լինի՝ Անվանդ առաջ երկյուղածելով:

Իմ ամբողջ սրտով խոստովանում եմ Անվանդ, Աստվա՛ծ, ինձնով Քե՛զ պիտի ես փառավորեմ: Ողորմությունդ մե՜ծ էր ինձ համար, փրկեցի՛ր հոգիս ներքին դժոխքից: Անօրեննե՛րը ինձ վրա եկան, հավա՛ք ուժերը հզոր այրերի՝ իմ հոգի՛ն էին կորցնել փնտրում, խոստովան չեղա՛ն, որ Դու՛ Ես Աստված: Բայց Դու՛, Տե՛ր Աստված, միակ գթա՛ծն Ես և ողորմա՛ծն ինձ, երկայնամի՛տ Ես, բազմագո՛ւթ սիրող և ճշմարիտ Ես ամեն բանի մեջ, իմ կո՛ղմը նայիր և ողորմի՛ր ինձ: Տե՛ր, զորավորի՛ր Քո ծառային՝ ի՛նձ, և ապրեցրո՜ւ աղախնիդ որդուն, արա՛ ինձ համար բարության նշան: Ատելիներս զորություններդ տեսնելով վրաս՝ թող որ ամաչե՛ն, որովհետև Տե՛ր, Քո օգնությա՛մբ ինձ՝ մխիթարեցիր:

Սաղմոս 85

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ