19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դատավոր, քայլ արա. լարված իրավիճակ «Սասնա ծռեր» -ի դատին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10  անդամի գործով դատական նիստը:

«Սասնա ծռեր»-ի պաշտպանները հերթով միջնորդում են իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու մասին:

«Մեզ հավատացնում են, որ մահացել է այն վարչախումբը, որի դեմ պայքարում էին այս անձինք: Այնպես չէ, որ մենք կարծում ենք, որ Հայաստանում ձևավորվել է արդար դատական համակարգ: Դատական համակարգը իշխանության ճյուղերից մեկն է և իր առջև ունի հստակ պահանջներ: Եկեք նախորդ էջը փակենք և մաքուր էջով առաջ գնանք»,-իր խոսքում ընդգծեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Փաստաբան Արա Ղագյոզյանը նշեց, որ իր պաշտպանյալները՝ Արայիկ Խանդոյանը և Մխիթար Ավետիսյանը հերոսներ են. «Նրանք պայքարել են թուրքի դեմ և փախուստի տարբերակ չեն կարող ունենալ: Ըստ էության սա նոր Հայաստանն է և պարտավոր եք դատավարական նոր կարգ սահմանել»,-ընդգծեց Ղարագյոզյանը հավելելով, որ դատական և դատախազական համակարգում պետք է պաշտոնանկություններ լինեն և պատժվեն «Սասնա ծռերին» քաղաքական հետապնդման ենթարկողները:

Նշենք, որ դատական նիստերի դահլիճը բազմամարդ է և ներկաները պարբերաբան վանկարկում են՝ դատավոր, քայլ արա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ