24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արտահերթ ընտրությունների հասնելու ճանապարհը. Ժողովուրդ

Օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամին, երբ խորհրդարանական մեծամասնությունը, ըստ այդմ նաեւ օրենսդիր իշխանության ղեկավար կազմն իրեն ընդդիմադիր հայտա­րարած ՀՀԿ-ի ձեռքում է: Իսկ գործադիր իշխանությունը ղեկավարում է խորհրդարանական փոքրամասնության ներկայացու­ցիչը՝ Նիկոլ Փաշինյանը, որին սակայն, աջակցում է ժողովուրդը:

Հիմա ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել մի­այն Աժ արտահերթ ընտրությունների միջոցով: Միայն թե, ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում է խափանել արտահերթ ընտրություննե­րի անցկացումը: Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք քննարկելու են Հայաստանում Աժ արտա­հերթ ընտրությունների անցկացման հարցը: «Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի»,- ընտրությունների անցկացման ժամ­կետների վերաբերյալ նշել է նա:

 

Նոր Սահմանադրությամբ բավական խճճված ու բարդացված են խորհրդարանը լուծարելու եւ Աժ արտահերթ ընտրություն­ներ անցկացնելու հնարավորությունները: Բայց այնուամենայնիվ, կան սահմանադրական հնարավորություններ՝ իրագործելու այս նպատակը: Օրաթերթը պարզեց, որ Սահմանադրության 92-րդ հոդվածը, որն ամրագրում է Աժ արտահերթ ընտրության կարգը, խորհրդարանի կողմից փոփոխման ենթակա դրույթների թվին է պատկանում:

Այսինքն՝ Սահմանադրու­թյան այդ հոդվածը կարող է փոփոխվել եւ Աժ արտահերթ ընտրությունների անցկացման հիմքեր կարող են ստեղծվել հենց Աժ պատգամավորների նախաձեռնությամբ: Բայց այդ փոփոխությունները կարող են իրականացվել Աժ պատգամավորների ընդ­հանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով՝ 70 ձայնով: Այստեղ, իհարկե, կա որոշակի դժվարություն, քանի որ խորհրդա­րանական երեք՝ Ծառուկյան, Ելք, ՀՅԴ խմբակցություններն ունեն 48 պատգամավոր, եւ անհրաժեշտ է եւս 22 ՀՀԿ-ականի աջակցություն: Սի նպատակ, որին հեշտ չէ հասնել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ