25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ռուսալեզության» իսկական «մաստեր կլաս» ցուցադրեց Նիկոլ Փաշինյանը. Հրապարակ

Նոր կառավարության կազ­մավորումից հետո, փոխա­նակ նվազելու, առավել ին­տենսիվ սկսեցին շրջւսնառվել Նիկոլ Փաշինյանի շուտափույթ ձախող­ման մասին «նախկինների» գուշա­կություններն ու «նավսումները»: Անշուշտ, դրան նպաստեց նաեւ կառավարությունում միանգամայն անհայտ մարդկանց, այսպես ասեմ՝ «քինդեր սյուրպրիզների» հայտնվե­լը, ինչը նման գուշակություններին մի տեսակ «հավաստիություն» է հա­ղորդում:

Եթե անկեղծ լինեմ՝ ինքս էլ առանձնապես մեծ հավատ չունեմ, որ նման թիմով Նիկոլ Փաշինյանին հա­ջողվելու Է մեծ գործեր անել: Բոլորս էլ հասկանում ենք, որ մի գեղեցիկ օր այս երիտասարդներից շատերը հաս­կանալու են, որ իրենց տեղում չեն, որ չեն ձգում հրապարակում տրված խոստումներին ու, մանավանդ, այն պատկերացումներին, որ իրենք են ունեցել պետության կառավարման, առաջընթացի, արտաքին հարաբե­րությունների, պաշտպանության, անվտանգության, սոցիալական խն­դիրների եւ այլնի մասին:

Դիցուք՝ ՌԴ նախագահ Վլա­դիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ իս, ոչնչով չտարբեր­վեց ոչ միայն Սերժ Սարգսյանից, այլեւ Արտաշես Գեղամյանից եւ Հայկ Բաբուխանյանից: «Ռուսալեզության» իսկական «մաստեր կլաս» ցուցադրեց Նիկոլ Փաշինյանը Սոչիում՝ խոսելով ռուսական զինվորա­կան շքերթից ու զինատեսակներից իր տպավորության մասին: Վստա­հաբար, դա դուր չեկավ հայ արեւմտամետ հատվածին, որն առանց այդ էլ «սրված» վիճակում էր Սոչի մեկնելու նախօրյակին Նիկոլ Փա­շինյանի եւ Իրանի նախագահ Հա­սան Ռոուհանիի հեռախոսազրույցի նրբություններից:

Կարճ ժամանակ անց, երբ Արեւմուտքը վերջնականա­պես կհասկանա, թե ինչ Է տեղի ունեցել, կամ, ավելի ճիշտ, ինչու այսքան մեծ աղմուկից հետո ոչինչ տեղի չի ունեցել Հայաստանում, մեզանում դարձյալ կակտիվանան սաքունցներն ու մնացած բոլոր գրանտակերները, որոնք այս «հեղափոխության» արդ­յունքում հայտնվել են խաղից դուրս վիճակում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ