18 Նոյեմբերի, Կիրակի, 2018

Ինչպե՞ս մաքրել օլիգարխներին (տեսանյութ)

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը գտնում է, որ նոր կառավարության առջև մինչև արտահերթ ընտրությունները շատ հարցեր են կուտակված՝ ընտրական օրենսգրքի փոփոխում, ռեյտինգային համակարգի վերացում, քաղբանտարկյալների ազատ արձակում և այլն: Ըստ նրա՝ 3 ամիսը նույնիսկ շատ քիչ է այս ամենի համար:

Henaran.am-ը Բոզոյանից հետաքրքրվեց, թե կհաջողվի մինչև արտահերթ ընտրությունները քաղաքական դաշտը մաքրել գործարարներից ու օլիգարխներից, ինչի մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այստեղ քանի որ օրենքով ցանկացած մարդ կարող է մասնակցել, մթոնոլորտը պետք է այնպիսին սարքել, որ խոսքի արժեքը կարևոր լինի, ոչ թե թղթերի ու փողի քանակը, պետք է ձևավորել այնպիսի Հայաստան, որտեղ խոսքի արժեքն արժեքն է»,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք հասարակությունը փոխվել է, թե ընտրակաշառքը կրկին կարող է իր դերն ունենալ, քաղաքագետը պատասխանեց. «Այս պահին էական տարբերություն կա: Ես տեսնում եմ, որ մարդիկ հասկանում են, որ իրենք կարողացան ոտքի կանգնել, բան փոխել, մարդը հավատում է, որ իրենից է կախված երկրի ապագան: Եթե ոստիկանությունը շահագրգռված չլինի ընտրակաշառքի մեջ, ընտրակաշառք չի լինի, ոչ մեկը չի համարձակվի ընտրակաշառք բաժանել…»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ