20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչու կրթության նախարարը սկսեց այդ քայլից. Իրավունք

Նիկոլ Փւսշինյսւնի կազմած կառավարությունը, եթե դիտարկենք պարտադրված քաղաքական փոխզիջումներից անջատ, կարելի է բնութագրել դրա գաղափարախոսությունը ներկայացնող նոր եզրույթով՝ թսւվշակրոններ: Յուրային թիմից նախարարական պաշ­տոնների նշանակված կադրերը թեեւ շատերի կողմից համարվում են լիբերալներ, սակայն դա դասական լիբերալիզմ չէ, քանզի լիբերալիզմին այդտեղ գումարված է մոլի աաաջնորդապաշտությունը եւ պոպուլիզմի հսկայական չափաքանակը: Այդ պատճառով ընտրե­ցինք «թավշակրոն» եզրույթը, քանզի այդ մարդիկ թեեւ շատ հար­ցերում դեոեւս չգիտեն, թե իրենք ինչ են, սակայն գիտեն, թե հաս­տատապես ինչ չեն ուզում լինել: Իսկ չեն ուզում լինել ցեղակրոն:

Առաջինը, ինչ աչքի է զարնում մաքուր նիկոլական կազ­մում՝ հանրային կյանքի ռազմականացման, «Ազգ-բանակ» հայեցակարգի ժխտման ցանկությունն է: Պատահական չէ, որ նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն առաջ­նահերթ հայտարարեց, որ հետ է կանչվելու դպրոցական ռազմա­հայրենասիրական դաստիարա­կության նախագիծը:

Վիգեն Սարգսյանի իրակա­նացրած բարեփոխումներին սա­կայն իրենք դեռեւս դիպչել չեն կարող, քանզի օրենսդիր մարմ­նում ի վիճակի չեն ապահովել քվեների բավարար քանակ: Բա­ցի այդ, բնազդի մակարդակով նստած ողջախոհությունը հու­շում է, .որ առավել անվտանգ է պացիֆիստական փիլոյաբանություններով զբաղվել այն պայ­մաններում, երբ երկրի անվտան­գությունն ապահովված է լիովին այլ, ազգի կենսական շահից եւ տարածաշրջանի առանձնահատ­կություններից բխող գաղափա­րական հենքի վրա: Հենց նաեւ դա էր պատճառը, թե ինչու թավ­շյա հեղափոխության հաղթանա­կից հետո ուժային բլոկը եւ ար­տաքին գերատեսչությունը նրանք գերադասեցին ամենեւին էլ չհեղափոխել: Եվ արդյունքում, ելնելով ինչպես ուժերի ռեալ դա­սավորությունից, այնպես էլ վերը հիշատակված բնազդային ողջա­խոհությունից, ուժային բլոկը մնաց փաստացի որպես ՀՀԿ-ի ազդեցության տիրույթ:

Դե, իսկ իրենց թիմին բաժին հասած ոլորտներում առանձնապես ռեալ լծակներ չկան: Ճիշտ է, կրթության եւ մշակույթի բնագա­վառում իրենք կարող են երկա­րաժամկետ կտրվածքով աստիճանաբար իրականացնել թավշակրոնական փոփոխություն­ներ, դսւ որոշ չափով հնարավոր է նաեւ ՀՀ արդարադատության նախարարության մակարդակով, սակայն հաստատ ոչ ավելին, այլ նույնիսկ պակաս, քան կարողա­նում էր անել նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Թավշակրոնության ներկայացուցիչ նախկին նախարարին զսպող հանգամանքը լիիշխան ՀՀԿ-ն էր, որը, սակայն կաշկանդված էր տարատեսակ միջազգային պարտավորությունների շրջանակնե­րով: Հիմա նույն ՀՀԿ-ն լինելով ընդդիմադիր, բայց միաժամա­նակ պահպանելով Աժ մեծամաս­նությունը, արդեն չունի այդ կաշ­կանդող հանգամանքը եւ ի զորու է հենց ազգային պահպանողա­կան գաղափարախոսության տե­սանկյունից արգելափակել տա­րատեսակ թավշակրոնական օրենսդրական նախաձեռնու­թյունները: Եվ դրան գումարվում է նաեւ նախարար Արտակ Զեյնալյանի՝ ազատամարտիկի անցյա­լը, որն այնքան էլ հեշտ չէ մի կողմ դնել…

Ինչեւէ, «Ելք» դաշինքի տիրա­պետության տակ անցած ոլորտ­ների վերաբերյալ նաեւ այսպիսի թեւավոր խոսք է շրջանառվում՝ ավելի լավ է այդ նախարարները ոչ մի բան չանեն եւ բավարարվեն զուտ մեծ-մեծ խոսելով, քանզի դրանով գոնե վնաս չեն հասցնի: Ի դեպ, հենց իրենց ոլորտների ներսում բավականին հետաքրքիր պահեր կան:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ