18 Նոյեմբերի, Կիրակի, 2018

Աստված նորոգում է կոտրված սրտերը

Orhnutyan-masin-880x660

Ինչ Ասեմ ձեզ: Ձեր սիրտը կոտրված է: Այս խոսքը հիշեք. «Աստված նորոգում է կոտրված սրտերը»: Դուք միայն զգացեք քնքշանքը Իմ Ձեռքերի, երբ ծածկում, կապում եմ ձեր վերքերը:
Դուք երկուսդ էլ գտնվում եք մի շատ առանձնահատուկ վիճակում: Ես ձեզ մասնակից եմ դարձնում Իմ ծրագրերին ու գաղտնիքներին. ծանոթացնում եմ ձեզ Իմ մտադրություններին, երբ շատերը խարխափում են անորոշության մեջ:

Ջանացեք հասկանալ այս բառերի իմաստը. «Նախ խնդրեք Աստծո Արքայությունը և Իր Արդարությունը, և այդ բոլոր բաները – նյութական բարիքները. Աստված ձեզ ավելիով կտա»:

Ուրեմն մի տառապեք նյութական կարիքների համար, այլ ձգտեք ձեռք բերել` Իմ Թագավորության գանձերը: Մահկանացուներիդ գործելակերպը անչափ տարօրինակ է: Կարծում եք, որ նախ հարկավոր է հոգալ նյութական կարիքները, ապա նոր հասնել` Հոգևոր Գիտությանը ու նրա գանձերին: Իմ Արքայության մեջ այդպես չէ: Նախ հոգևորն է գալիս, հետո նոր նյութականը: Ուրեմն նյութականը ունենալու համար` կրկնապատկեք հոգևորին հասնելու ձեր ջանքերը:

«Աստծո կանչ»-ը գրքից

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ