24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նշանակվել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ

15 մայիսի, 2018թ., Երևան: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) մեծ հպարտությամբ տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 8-ին Ինստիտուտի  փորձագետ Գևորգ Մելիքյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական և մամուլի քարտուղար:

Գևորգ Մելիքյանը ՄԱՀՀԻ «Քաղաքական զարգացումներ և անվտանգություն» ծրագրի ասոցացված փորձագետներից է, արտաքին անվտանգության ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերում անհատական, ակադեմիական և մասնագիտական նշանակալի փորձառությամբ քաղաքական վերլուծաբան ու քաղաքագետ: ՀՀ արտաքին քաղաքականության, ԼՂ հակամարտության, ԵՄ և Թուրքիայի կովկասյան քաղաքականության ու անվտանգության հարցերի մասնագետ է, հայաստանյան վերլուծական և փորձագիտական դաշտի արհեստավարժ ներկայացուցիչներից մեկը։

Նա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Վերլուծական խորհրդի» անդամ է, ինչպես նաև՝ Սևծովյան տարածաշրջանային փորձագիտական ցանցի (Ավստրիա) անդամ:

Գևորգ Մելիքյանը քաղաքագիտության մագիստրոսի աստիճան ստացել է ԱՄՆ Օհայոյի համալսարանում միջազգային հարաբերությունների բնագավառում՝ թեզի շրջանակներում աշխատելով անվտանգության, դաշինքների ձևավորման և հակամարտությունների կարգավորման խնդիրների վրա: Աշխատել է վաշինգթոնյան Carnegie Endowment-ում, ինչպես նաև՝ CSIS վերլուծական կենտրոնում: Եղել է նաև Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ֆրանսերենի ամբիոնի վարիչը: Մինչ այդ ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ֆրանսերեն-անգլերեն բաժինը: Ստացել է մի շարք միջազգային վկայագրեր ու կրթաթոշակներ, որպես զեկուցող հրավիրվել է միջազգային ու տեղական բազմաթիվ համաժողովների, սեմինարների և կլոր սեղանների:

Հեղինակ է բազմաթիվ հոդվածների և վերլուծությունների: Փայլուն տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և ռուսերենին:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը և նրա ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում են Գևորգ Մելիքյանին՝ նրան մաղթելով բեղմնավոր աշխատանքային գործունեություն: ՄԱՀՀԻ-ին վստահ, հավատացած ու զորավիգ է իր փորձագետ Գևորգ Մելիքյանի՝ նրա մասնագիտական կարողություններն ի շահ հայոց պետականության ու Հայաստանի ինքնիշխանության ծառայեցման պատվաբեր ու պատասխանատու գործում:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ