20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չպետք է որևէ մեկը քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փակ հանդիպումը արդյունավետ է քննարկում: «Հարցերի ամենալայն քննարկում է եղել»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: Նա նշեց, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ էլ զենքի վաճառքի և այլ հնարավոր հարցերի մասին բարձրաձայնում եղել է:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե իր նշանակած նախարարները երիտասարդ են ու անփորձ, նա ասաց. «Ինձ էլ են ասում անփորձ, կառավարման փորձ չունեցող: Մենք նոր էջ ենք սկսում մեր երկրում, կառավարության կազմը բալանսավորված է, և անփորձները նախարար լինելու մեջ են անփորձ, ոչ թե կյանքի ու քաղաքականության: Կառավարությունը կաշխատի արդյունավետ, եթե խնդիր կծագի առանձին նախարարների աշխատանքի արդյունավետության հետ, դրանք արագ կլուծվեն»,-ասաց նա:

Վերջինս կարծում է՝ մեծամասնությունը հավանություն կտա իր կառավարության ծրագրին: «Կարծում եմ՝ չպետք է որևէ մեկը քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»:

Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններն, ըստ նրա, կլինեն այս տարի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ