24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը չի միջամտում քաղբանտարկյալների ազատման հարցերին. փաստաբանը գիտի ելքը

«Դատաիրավական համակարգում գլխավոր և առաջնահերթ խնդիրը , որ դեռ չի լուծվել՝ քաղբանտարկյալների ազատությունն է»,-այսօր՝ մայիսի 15-ին «Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Ռևազյանի խոսքով այս քայլը միտված կլինի հասարակության առողջացմանը և դրա հետևանքով կավելանա հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:

Փսատաբանը հայտնում է, որ իրավապաշտպանները արդեն առաջարկել են իրավական գործընթացին համարժեք տարբերակներ. «Կառավարությունը չի միջամտում այս հարցերին և որևէ հրահանգավորում չկա: Ես ողջունում եմ այս քայլը և հորդորում դատավորներին անել ճիշտ քայլ: Այս դեպքում դուք կապացուցեք, որ դատարանը անկախ է դառնում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ