24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անմասն չպիտի թողնել նաև պատգամավորներին վիրավորածներին

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի ժամանակ հղում անելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի արտահայտությանը՝ «փողոցայիններ», ովքեր բռնություն են կիրառել, ասաց.

«Ես ուզում եմ անմասն չթողնել Պետրոսյանի ձևակերպմամբ այն փողոցայինների վարքագիծը, որոնք դրսևորեցին պատգամավորների, նրանց ընտանիքի անդամների սպառնալիքների լույսի ներքո: Դուք զսպվածության կոչ արեցիք, բայց սա կարելի է դիտարկել որպես պատգամավորի անձնական կյանքի միջամտություն, որը պիտի պատկան մարմինների ուշադրության կենտրոնում մնա»,-դիմելով ՄԻՊ Արմեն Թաթոյանին՝ ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի թեկնածության դեմ քվեարկելուց հետո մի շարք զանգեր եղան ՀՀԿ-ական պատգամավորներին, շատերի բնակարանների մոտ ակցիաներ իրականացվեցին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ