25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԵԿ-ը հորդորում է

ՊԵԿ-ը հորդորում է պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգը:

 Ֆիզիկական կամ իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ համար որևէ ապրանքատեսակի ներմուծման կամ արտահանման դեպքում ՀՀ մաքսային մարմինների կողմից արհեստական  վարչարարության սուբյեկտիվ արգելքներ չկան: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը՝ ընդծելով, որ հավասար իրավունքով հանդերձ, քաղաքացիները պարտավոր են պահպանել այդ ապրանքների ներմուծման և արտահանման ՀՀ միջազգային պայմանագրերով, ԵԱՏՄ այլ ակտերով և ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգը:

Մասնավորապես, ըստ Մհեր Մարտիրոսյանի, այդ կարգի կարևոր բաղադրիչ է մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումը: Այսինքն, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում, ձևով և կարգով՝ ապրանքի, տրանսպորտային միջոցի, ուղևորային հայտարարագրերի և դրանցում ներառված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը մաքսային մարմիններին:

Մյուս բաղադրիչը վերաբերում է ապրանքների նկատմամբ սակագնային կարգավորման միջոցների կիրառմանը: Այսինքն, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում, չափով և կարգով մաքսատուրքերի, ավելացված արժեքի, ակցիզային, ճանապարհային, բնապահպանական հարկերի, պետական տուրքերի, մաքսավճարի վճարումը: «Հիմնական բաղադրիչներից է նաև մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ ՀՀ միջազգային համաձայնագրերով, ԵԱՏՄ այլ ակտերով և/կամ ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված արգելքների և/կամ սահմանափակումների կիրառումը:

Մասնավորապես, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում ապրանքները ենթակա են պետական այլ մարմինների կողմից իրականացվող հսկողության: Օրինակ՝ բուսասանիտարական, անասնաբուժական, սննդի անվտանգության հսկողությունն իրականացնում է ՀՀ ԳՆ սննդի անվտանգության ծառայությունը, օզոնային շերտը քայքայող նյութերի հսկողությունը՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը, կրիպտոգրաֆիկ սարքերի նկատմամբ՝ ազգային անվտանգության ծառայությունը, ռազմական նշանակության ապրանքներինը՝ պաշտպանության նախարարությունը և այլն»,-տեղեկացրել է Մհեր Մարտիրոսյանը: 

ՊԵԿ-ը հորդորում է պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը և համապատասխան իրավական ակտերով նախատեսված կարգավորումները չդիտարկել որպես մաքսային մարմինների սուբյեկտիվ պահանջ: Եթե մաքսային ծառայողն անարդարացի սահմանափակում է քաղաքացիների իրավունքները, անհրաժեշտ է պահանջել պարզաբանում՝ դրա իրավական հիմքերի վերաբերյալ, իսկ դրանց չներկայացման կամ անբավարար լինելու դեպքում՝ անհապաղ տեղեկացնել Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությանը՝ գրավոր կամ ՊԵԿ թեժ գծի միջոցով: Կոմիտեն պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի:

 

Պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ