20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Այդ դեպքում ո՞րն էր լինելու Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունն այդ նիստերին»

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր խորհրդարանում  պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը ճիշտ չէ: 

«Երբ որոշում էր կայացվել, որ Կառավարության նիստերն այլեւս փակ են լինելու,  այդ դեպքում ո՞րն էր լինելու Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունն այդ նիստերին: Ես ինքս չէի ուզի մասնակցել այդ նիստերին: Եթե ոչ մի անկախ մարմին չի լինելու կառավարության նիստին, ես գնամ ի՞նչ անեմ: Հակառակը, կարող էր տպավորություն ստեղծվել կառավարության հետ իմ առնչությունների վերաբերյալ:

Հիմա երբ քաղաքականություն է փոխվում եւ կառավարության նիստերը դռնբաց են լինելու, եւ իմ գործողությունները նույնպես տեսանելի են, ոչ մի խնդիր չեմ տեսնում մասնակցել կառավարության նիստերին»,-ասաց Թաթոյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ