20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հաջողված ծրագրերը շարունակվելու են. Լևոն Ալթունյանը և Արսեն Թորոսյանը հանդիպել են

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախկին նախարար Լևոն Ալթունյանն այսօր հանդիպել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Շնորհավորելով Արսեն Թորոսյանին նշանակման կապակցությամբ` Լևոն Ալթունյանն աշխատանքային հաջողություններ է մաղթել և աջակցության պատրաստակամություն հայտնել։ Նա ընդգծել է, որ երկրում կատարված փոփոխությունների արդյունքում իրականացվող սերնդափոխությունը նոր շունչ կհաղորդի առողջապահության ոլորտին։ Նախկին նախարարը նաև  շնորհակալություն է հայտնել անձնակզմին համատեղ անցած ճանապարհի, իրականացվող ծրագրերի համար` մաղթելով աշխատանքային հետագա հաջողություններ։  

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է բացառապես առողջապահության նախարարության և կառավարության շահերով` ուղղված բնակչության առողջության պահպանմանը։

 «Քաղաքական իրողություններ են փոխվել, ինչը հնարավորություն կտա աշխատելու բացառապես հանուն երկրի, հանուն ոլորտի զարգացման։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վաղը նոր եկող մարդկանց հետ որևէ խնդիր չունենանք»,-ասել է առողջապահության նախարարը` հավելելով, որ ոլորտի քաղաքականություն մշակող այս կառույցը  նաև պետք է հանդես գա համակարգին աջակցողի դերում։

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում իրականացվող հաջողված բոլոր ծրագրերը շարունակվելու և զարգանալու են։ Այն ծրագրերը, որոնք  թերություներ ունեն կամ շտկումների անհրաժեշտություն կա, կվերանայվեն, գուցե և   դադարեցվեն։ Նախարարը նշել է նաև նոր ծրագրեր մեկնարկելու մասին։

Առօրյա աշխատանքում Արսեն Թորոսյանը բոլորից ակնկալում է  լիովին նոր մոտեցում և նոր աշխատելաոճ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ